Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
04.12.2013 | 17:57

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17:30 դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Սիսիանի, Գորիսի, Սևանի,Գավառի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվել են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Դիտվել է՝ 2277

Մեկնաբանություններ